Ibanez RG421HPAH BWB
RG421HPAH-ն RG շարքի հոծ կորպուսով էլեկտրակիթառ է, որն Ibanez-ը ներկայացրել է 2020 թվականի համար։ Այն արտադրվում է Ինդոնեզիայում։

RG421HPAH-ի նյատոհի կորպուսն ունի սպիտակ երիզով հացենու վերնաշերտ։ Կորպուսին պտուտակներով ամրացված է ջերմամշակված թխկու Wizard III կոթ՝ 24 լադով ժատոբայի մատնատախտակով, սպիտակ կետաձև դիրքային նշիկներով և լուսարձակող կողային նշիկներով։ Երկու DiMarzio Fusion Edge համբաքերները ոսկեգույն կափարիչներով են և ամրացված են անմիջապես կորպուսին։ Կիթառն ունի նաև անշարժ F106 կամրջակ ու Ibanez լարիչներ։



