Ibanez RG421HPAM ABL
RG421HPAM-ն RG շարքի հոծ կորպուսով էլեկտրակիթառ է, որն Ibanez-ը ներկայացրել է 2020 թվականի համար։ Այն արտադրվում է Ինդոնեզիայում։

RG421HPAM-ի նյատոհի կորպուսն ունի կրեմագույն երիզով հացենու վերնաշերտ։ Կորպուսին պտուտակներով ամրացված է ջերմամշակված թխկու Wizard III կոթ։ Ջերմամշակված թխկու մատնատախտակն ունի 24 լադ և սև կետաձև նշիկներ։ Կրեմագույն կոճերով DiMarzio Air Norton կոթի և The Tone Zone կամրջային համբաքերներին միանում են անշարժ F106 կամրջակն ու Ibanez լարիչները։



