Ibanez RG5121 DBF
Ibanez Prestige RG5121-ն ունի համարձակ բնավորություն։ Աֆրիկյան կարմրափայտի ուժեղ ռեզոնանսով կորպուսն ամուր տեմբրային հիմք է ստեղծում։ Fishman Fluence Modern Humbucker ձայնահաններն ապահովում են ագրեսիվ, բայց հստակ հնչողություն մեծ ուժեղացման պայմաններում։ Հարմարավետ հինգ մասանոց Super Wizard HP կոթն ու մակասարյան էբենու մատնատախտակը հեշտացնում են սրընթաց նվագը։ Gibraltar II անշարժ կամրջակը կայուն է պահում լարվածքը, իսկ Gotoh ֆիքսվող լարիչները դյուրացնում են լարերի փոխարինումը։ Luminlay կողային նշիկներն ու գրավիչ ատլասափայլ ծածկույթը լրացնում են RG5121-ի առանձնահատկությունները։

Super Wizard HP կոթ՝ չափազանց արագ նվագի համար
Ibanez Wizard կոթերը բարակ են և նախատեսված արագ, ազատ ու հարմարավետ նվագի համար։ RG5121-ի թխկուց ու վենգեից պատրաստված հինգ մասանոց Super Wizard HP կոթը զարգացնում է այդ դիզայնը։ Ատլասափայլ ծածկույթը հաճելի է ձեռքին և հարմար սրընթաց պասաժների, արպեջոների ու hammer-on հնարքի համար։ Մակասարյան էբենու երիզապատ մատնատախտակին տեղադրված է չժանգոտվող պողպատից 24 խոշոր լադ՝ լարերը լայնորեն ձգելով հնչյունի բարձրությունը փոխելու համար։
Fishman Fluence Modern համբաքերներ
Prestige RG5121-ի Fishman Fluence Modern Humbucker ձայնահանները տալիս են սիրված համբաքերային տեմբրեր՝ ժամանակակից ակտիվ հնչողությունից մինչև բարձր ելքային մակարդակով հզոր ձայն։ Ի տարբերություն սովորական մետաղալարով փաթաթված շատ մոդելների՝ Fluence-ը լայն տեմբրային ընտրություն է ապահովում՝ առանց աղմուկի ու ինդուկտիվության հետ կապված խնդիրների։ Յուրաքանչյուր ձայնահան ունի երկու տարբեր հնչողություն, որոնք կարելի է փոխել առանձին Fishman Fluence Voicing լծակով։



