ԵՐԱԺՇՏԱԿԱՆ ԳՈՐԾԻՔՆԵՐ ԵՎ ՍՏՈՒԴԻԱ
Գտեք ձեր հնչողությունը
RIHENK

Բացահայտեք խանութը

Գրել WhatsApp-ով
IbanezՇուտով

Ibanez RG5170G SVF

  • Brand: Ibanez
  • Product Code: RG5170G SVF
  • Availability: Շուտով
Հարցե՞ր ունեք։ Կապվեք մեր թիմի հետ։

Ibanez RG5170G SVF

RG5170G-ն RG շարքի հոծ կորպուսով էլեկտրակիթառ է, որն Ibanez-ը ներկայացրել է 2020 թվականի համար։ Այն Ճապոնիայում պատրաստում է FujiGen-ը՝ բարձրակարգ Prestige շարքի կազմում։ Լորենու կորպուսն ունի արծաթագույն սադափանման երիզ։ Դրան պտուտակներով ամրացված է թխկուց ու վենգեից պատրաստված կոթ՝ մակասարյան էբենու մատնատախտակով։ Մատնատախտակին կան չժանգոտվող պողպատից 24 լադ, արծաթագույն սադափանման երիզ, կենտրոնից շեղված սադափե կետաձև ներդիրներ և լուսարձակող կողային նշիկներ։ Fishman Fluence ձայնահանների հավաքածուն ներառում է կերամիկական մագնիսներով երկու Modern Humbucker և նրանց միջև տեղադրված մեկ սինգլի լայնությամբ կերամիկական ձայնահան։ Կիթառն ունի նաև կրկնակի ֆիքսմամբ Lo-Pro Edge տրեմոլո և Gotoh լարիչներ։

Fishman Fluence ձայնահաններ՝ տեմբրի ռեժիմի փոխարկիչով

Կոթի և կամրջակի դիրքերում տեղադրված Fishman Fluence Modern Humbucker ձայնահաններն ապահովում են ագրեսիվ տեմբր ու հզոր սկզբնազարկ։ Միջին դիրքի Fluence Single Width-ը տալիս է ջերմ, հստակ ու տպավորիչ հարվածային հնչողություն՝ առանց ավելորդ աղմուկի։ Voicing փոխարկիչով կարելի է ժամանակակից ակտիվ և բարձր ելքային մակարդակով հնչողությունից անցնել պարզ, մաքուր ու սահուն տեմբրի։

Super Wizard HP կոթ՝ թխկու և վենգեի հինգ մասից

Թխկու և վենգեի հինգ մասից պատրաստված Super Wizard կոթն ապահովում է բացառիկ սահուն նվագ։

Մակասարյան էբենու մատնատախտակ

Մակասարյան էբենին տալիս է հավաք ցածր ու միջին հաճախականություններ և բնորոշ արտահայտիչ սկզբնազարկ վերին հաճախականություններում։ Այն նաև առանձնանում է արագ արձագանքով ու հագեցած, երկար սուստեյնով։

Lo-Pro Edge տրեմոլո կամրջակ

Հայտնի Lo-Pro Edge կամրջակի հարթ պրոֆիլն ու խորացված նուրբ լարման պտուտակներն առավելագույն հարմարություն են ապահովում նվագելիս։ Ֆիքսվող հենասյուներն օգնում են պահպանել լարվածքը։

There are no reviews for this product.

Write a review

Note: HTML is not translated!
Bad           Good