ԵՐԱԺՇՏԱԿԱՆ ԳՈՐԾԻՔՆԵՐ ԵՎ ՍՏՈՒԴԻԱ
Գտեք ձեր հնչողությունը
RIHENK

Բացահայտեք խանութը

Գրել WhatsApp-ով
IbanezՇուտով

Ibanez RG5320 CSW

  • Brand: Ibanez
  • Product Code: RG5320 CSW
  • Availability: Շուտով
Հարցե՞ր ունեք։ Կապվեք մեր թիմի հետ։

Ibanez RG5320 CSW

Ibanez Prestige RG5320-ը համատեղում է ընկերության կիթառաշինական տասնամյակների փորձն ու երաժիշտների կարիքներին միտված բարելավումները։ Թեթև կարմրափայտի կորպուսն ու թխկուց և վենգեից պատրաստված հինգ մասանոց կոթն ապահովում են ռեզոնանսային հնչողություն՝ առանց գործիքը ծանրացնելու։ Երկու հզոր DiMarzio Fusion Edge համբաքերներն ունեն կոճի ռեժիմի փոխարկման հնարավորություն։ Գերբարակ Super Wizard HP կոթն էլ ավելի հարմար դարձնելու համար Ibanez-ը Prestige մշակմամբ կլորացրել է լադերի ծայրերը։ Նվագելու հարմարությունն ու հզոր տեմբրը Prestige RG5320-ը դարձնում են արագ ռոքային նվագի գործիք։

Fusion Edge ձայնահաններ

Prestige RG5320-ը համալրված է երկու պասիվ DiMarzio Fusion Edge համբաքերներով։ Նրանց հզոր բասերն ու հավաք միջինները գերբեռնված ուժեղացուցիչով տալիս են հստակ ուրվագծված, մռնչուն ձայն։ Մաքուր ալիքի անցնելիս ձայնահաններն արձագանքում են զուսպ ու հստակ՝ կտրուկ սկզբնազարկով մաքուր տեմբրով, որին կնախանձեն անգամ խմբակիցները։ Լրացուցիչ հարվածայնության և խրթխրթան օվերդրայվի համար DiMarzio Fusion Edge-ը հիանալի ընտրություն է։

Ազատ ու արագ նվագի համար նախատեսված Super Wizard HP կոթ

Արագ նվագի սիրահարները Wizard կոթի պրոֆիլն ընտրում են դեռ 1980-ականներին դրա հայտնվելուց ի վեր։ Բոլոր հետագա տարբերակներում դրա գլխավոր նպատակը մնացել է արագությունը։ Prestige RG5320-ի թխկուց ու վենգեից պատրաստված հինգ մասանոց Super Wizard HP կոթը 12-րդ լադի մոտ ընդամենը 19 մմ հաստություն ունի։ Չժանգոտվող պողպատից 24 խոշոր լադերի ծայրերը մշակված են Ibanez Prestige եղանակով։ Կոթը հարմար է ու հեշտացնում է նույնիսկ շատ արագ նվագը։

Lo-Pro Edge տրեմոլոն հարմար է ափով խլացնելով նվագելու համար

Ճշգրիտ ափային խլացմամբ թե լայն, եռանդուն հարվածներով նվագելիս հատկապես անհարմար է, երբ կատարման թեժ պահին ձեռքը կառչում է կամրջակից։ Sweetwater-ի կիթառահարները համակարծիք են՝ Ibanez Lo-Pro Edge-ը ձեռքիդ չի խանգարում և միաժամանակ տալիս է արտահայտման առավելագույն ազատություն ու կայուն լարվածք։ Հարթ պրոֆիլի և խորացված նուրբ լարման պտուտակների շնորհիվ այն գրեթե աննկատ է ձեռքի տակ։ Ֆիքսվող հենասյուները լրացուցիչ կայունացնում են լարվածքը։

Առանձնահատկություններ

  • Lo-Pro Edge տրեմոլո կամրջակը չի խանգարում նվագելիս
  • DiMarzio Fusion Edge ձայնահաններն ապահովում են մռնչուն բաս ու հավաք միջիններ
  • Կոճերի ռեժիմի փոխարկումը մեծացնում է տեմբրերի ընտրությունը
  • Լադերի ծայրերի Prestige մշակումը բարձրացնում է նվագելու հարմարությունը
  • Super Wizard HP կոթի պրոֆիլը բացառիկ հարմար է նվագելիս
  • Luminlay կողային նշիկները մութ բեմում օգնում են կողմնորոշվել մատնատախտակի վրա
  • Հինգ մասանոց կառուցվածքը բարձրացնում է կոթի կայունությունը և նվազեցնում կարգաբերման անհրաժեշտությունը

There are no reviews for this product.

Write a review

Note: HTML is not translated!
Bad           Good