ԵՐԱԺՇՏԱԿԱՆ ԳՈՐԾԻՔՆԵՐ ԵՎ ՍՏՈՒԴԻԱ
Գտեք ձեր հնչողությունը
RIHENK

Բացահայտեք խանութը

Գրել WhatsApp-ով
IbanezՇուտով

Ibanez RG550DX RR

  • Brand: Ibanez
  • Product Code: RG550DX RR
  • Availability: Շուտով
Հարցե՞ր ունեք։ Կապվեք մեր թիմի հետ։

Ibanez RG550DX RR

Բնօրինակի մեկ կտոր թխկուց կոթը փոխարինվել է թխկու և ընկուզենու հինգ սոսնձված կտորից կոթով, իսկ բազմակողմանի HSH դասավորությունը թարմացվել է ժամանակակից V7 ու V8 համբաքերներով։ RG550DX-ի՝ մարմնին հարմարեցված ուրվագծով լորենու իրանը տաք մռնչյուն ու բավական հստակ միջին հաճախականություններ ունի՝ անգամ խիտ միքսում լսելի մնալու համար։ Ֆիքսվող Edge տրեմոլոն թույլ է տալիս որքան ուզեք տատանել ու ձգել նոտաները կամ լծակով կտրուկ իջեցնել դրանք։ Ագրեսիվ արտաքինով RG550DX-ը հարդ ռոքի հզոր գործիք է՝ արագ ու ազատ նվագի համար։

Ibanez RG550DX RR — էլեկտրակիթառ

Արագ նվագի համար նախատեսված Super Wizard կոթ

Բնօրինակ RG550DX-ն ուներ մեկ կտոր թխկուց Wizard կոթ։ Վերաթողարկված մոդելի Super Wizard կոթը զարգացնում է այդ մտահղացումը՝ համադրելով թխկու ու ընկուզենու հինգ կտոր։ Դրա վրա հեշտությամբ կարող եք նվագել կայծակնային պասաժներ, արպեջիոներ և hammer-on-ներ։ Երիզապատ գրանադիլյո մատնատախտակն ունի 24 jumbo լադ, որոնց վրա հարմար է լայն բենդեր անել։ RG550DX-ն ունի դասական թեքվուն միացում՝ դրոշմված մետաղյա թիթեղով, մինչդեռ ժամանակակից RG-ների մեծ մասում կիրառվում է ձևավորված All Access միացումը։ Եթե կարևորում եք դասական RG-ի նվագային զգացողությունը, RG550DX-ը ձեզ դուր կգա։

HSH դասավորությամբ ձայնահաններ՝ տեմբրերի լայն ընտրության համար

RG550DX-ի հնչերանգների ընտրությունը շատ լայն է։ Կոթի մոտի V7-ը տալիս է հավաք, սուր հնչողություն, որը հատկապես հարմար է ակորդների ու ռիթմիկ պարտիաների համար։ Մեջտեղի S1-ը պահպանում է սինգլի ավանդական հնչերանգը՝ միաժամանակ ունենալով բարձր ելքային ազդանշան։ Բրիջի մոտի V8-ը հնչում է ջերմ ու հստակ՝ շիկացած օբերտոններով։ Ձայնահանները հարուստ հարմոնիկներ են տալիս առանց ավելորդ սրության նույնիսկ չափազանց բարձր գեյնի դեպքում։ Թեև RG550DX-ի հնչողությունը հստակորեն ուղղված է ռոքին ու մետալին, արագ նվագի հարմարությունն ու հնչերանգների բազմազանությունը այն դարձնում են գրավիչ ընտրություն գրեթե ցանկացած ոճի համար։

There are no reviews for this product.

Write a review

Note: HTML is not translated!
Bad           Good