Ibanez RG652AHML NGB
RG652AHML-ը RG շարքի ձախլիկների համար նախատեսված ամբողջական իրանով էլեկտրակիթառ է, որն Ibanez-ը ներկայացրել է 2016 թվականի վերջին։ Այն Ճապոնիայում արտադրում է FujiGen-ը՝ բարձրակարգ Prestige շարքի համար։ Հացենու իրանին պտուտակներով ամրացված է թխկու և ընկուզենու կոթը։ «Թռչնի աչք» նախշով թխկու մատնատախտակն ունի եզրաշերտ, 24 լադ և սև կետային նշաններ։ Տեղադրված են երկակի ամրակցմամբ Edge տրեմոլո և լարերը սեղմող վերին սեմիկ, իրանին անմիջապես ամրացված երկու DiMarzio համբաքեր և Gotoh լարիչներ։



