Ibanez RG7421 WNF
RG7421-ը RG շարքի ամբողջական իրանով յոթլարանի էլեկտրակիթառ է, որը Ibanez-ը ներկայացրել է 2013 թվականի համար։ Այն, ըստ էության, RG421-ի յոթլարանի տարբերակն է և արտադրվում է Ինդոնեզիայում։

RG7421-ի լորենու, իսկ ավելի ուշ՝ կարմրափայտե իրանին պտուտակներով ամրացված է Wizard II-7 թխկու կոթը։ Վարդափայտե, իսկ հետագայում ժատոբայի մատնատախտակն ունի 24 լադ ու սպիտակ կետային նշիչներ։ Տեղադրված են անշարժ կամրջակ և երկու Ibanez համբաքեր։ 2015-ին իրանի լորենին փոխարինվեց կարմրափայտով, 2018-ին մատնատախտակի վարդափայտը՝ ժատոբայով։ 2019-ին իրանը սկսեցին պատրաստել մերանտիից՝ կարմրափայտի փոխարեն, իսկ 2020-ին կամրջակը փոխարինվեց F107-ով։


