Ibanez RG8570Z BRE
Արտահայտիչ տեսք, հարուստ հնչողություն և նվագելու հարմարավետություն
Ինչպես Ibanez-ի բարձրակարգ J Custom շարքի մյուս կիթառները, RG8570Z-ն էլ աչքի է ընկնում իր տեսքով, հնչողությամբ ու նվագելու հարմարավետությամբ։ Աֆրիկյան կարմրածառի իրանը՝ AAA դասի բոցանախշ թխկու գեղեցիկ վերնաշերտով, հարուստ ռեզոնանս և երկար հնչողություն է ապահովում։ Հինգ կտորից կոթը հարմար է ձեռքին, իսկ երիզապատ էբենոսե մատնատախտակի լադերի ծայրերի j.custom մշակումը թույլ է տալիս մատներն անարգել սահեցնել կոթի երկայնքով։ DiMarzio Tone Zone, True Velvet և Air Norton ձայնահաններն ուժեղացուցիչը մղում են դեպի խրթխրթան ռիթմեր ու վառ սոլոներ։ ZPS3 համակարգով Edge-Zero տրեմոլոյով ազատորեն կարող եք ձգել նոտաները, փոփոխել դրանց բարձրությունը կամ կտրուկ իջեցնել այն լծակով։ Մատնատախտակի «Կենաց ծառ» աչքի ընկնող ներդիրն ու Cosmo Black մետաղամասերն ամբողջացնում են RG8570Z-ի տեսքը։
RG j.custom Super Wizard՝ բացառիկ արագ նվագի համար հարմար կոթ
Ibanez-ի բարակ Wizard կոթերը նախատեսված են արագ, ազատ և հարմարավետ նվագելու համար։ RG8570Z-ի RG j.custom Super Wizard կոթը զարգացնում է այդ գաղափարը՝ համադրելով թխկու ու վենգեի հինգ կտոր։ Կոթի հարմար ձևը նպաստում է կայծակնային պասաժներին, արպեջիոներին ու hammer-on հնարքին։ Էբենոսե մատնատախտակն ունի 24 jumbo լադ, որոնց վրա հարմար է լայն բենդեր անել։ RG8570Z-ի լադերի ծայրերին կիրառված Ibanez j.custom մշակումը հատկապես սահուն է դարձնում նվագը։
Երեք DiMarzio ձայնահան՝ հնչերանգների լայն ընտրությամբ
Ibanez RG8570Z-ի երեք DiMarzio ձայնահանները հնչերանգների իսկապես մեծ ընտրություն են տալիս։ Բրիջի մոտ DiMarzio Tone Zone-ն է՝ բարձր ելքային ազդանշանով համբաքեր՝ բացառիկ լայն դինամիկ տիրույթով։ Այն հիանալի լրացնում է կոթի մոտի DiMarzio Air Norton-ի խորը, ջերմ ու զարմանալիորեն մաքուր հնչողությունը։ Մեջտեղի DiMarzio True Velvet-ն առանձնանում է մաքուր, հարվածային արտասանությամբ միջին և բարձր հաճախականություններով։ Այս եռյակի բազմակողմանիությունը հեշտ է գնահատել հենց նվագելիս։
Edge-Zero բրիջով ափով լարերը խլացնելն առանձնապես հարմար է
Ճշգրիտ ափային խլացման կամ լայն թափով ռիթմ նվագելիս կարևոր է, որ ձեռքը բրիջին չկառչի։ RG8570Z-ի Edge-Zero տրեմոլոյի հարթ վերին մակերեսը ձեռքը հարմար դիրքում է պահում և ազատություն է տալիս լծակով արտահայտիչ աշխատելու համար։ ZPS3 զրոյական դիրքի համակարգն օգնում է բրիջին վերադառնալ սկզբնական դիրքին, իսկ ֆիքսվող հենակները նպաստում են լարվածքի կայունությանը։



