RG8570Z RS
RG8570Z-ը RG շարքի լիամարմին էլեկտրակիթառ է, որը Ibanez-ը ներկայացրել է 2009 թվականին։ Այն արտադրում է ճապոնական FujiGen գործարանը՝ բարձրակարգ J Custom շարքի համար։

RG8570Z-ն ունի աֆրիկյան կարմրածառե իրան՝ երիզապատ բոցանախշ թխկու վերնաշերտով։ Դրան պտուտակներով ամրացված է թխկու և ընկուզենու կոթը՝ Velvetouch հարդարմամբ։ Վարդափայտե մատնատախտակն ունի 24 լադ, բոցանախշ թխկե երիզ և որթատունկ հիշեցնող «Կենաց ծառ» ներդիր։
Կիթառի վրա տեղադրված են կրկնակի ֆիքսմամբ Edge Zero տրեմոլո՝ հանվող ZPS կայունացուցիչով, DiMarzio Air Norton և Tone Zone համբաքերներ՝ երկու կողմից շրջապատելով True Velvet սինգլը, խորացված Easy Access կարգավորիչներ ու Gotoh լարիչներ։ 2010 թվականից կոթի մեջ սկսեցին տեղադրել տիտանե ամրացնող ձողեր։

2017-ի վերջին կոթի կառուցվածքը փոխվեց. թխկին ու ընկուզենին իրենց տեղը զիջեցին թխկու և վենգեի համադրությանը։ Ավելացան նաև երեք նոր գունային տարբերակ։ 2018-ին Ճապոնիայի Ishibashi վաճառողի համար բացառիկ սահմանափակ թողարկմամբ ներկայացվեց Rhodonite Pink երանգը։ 2019-ին այն առաջարկվեց նաև Եվրոպայում և Ասիայում։
2019 թվականին Ճապոնիայից դուրս որոշ շուկաների կիթառների վարդափայտե մատնատախտակը փոխարինվեց մակասարյան էբենոսով։ Մատնատախտակի նյութը կարող է տարբեր լինել՝ կախված թողարկումից ու տարբերակից։
RG8570Z-ը փոխարինեց RG8470Z-ին՝ նախորդից տարբերվելով հիմնականում նոր միջին ձայնահանով։ Թեև J Custom մոդելների մեծ մասը վաճառվում էր բացառապես Ճապոնիայում, RG8570Z-ը 2016 թվականից առաջարկվեց նաև Եվրոպայում, իսկ 2018 թվականից՝ աշխարհի այլ շուկաներում՝ բացի Չինաստանից։
Ձախլիկների համար թողարկվել են RG8570ZL տարբերակներ՝ ներառյալ 2015–2017 թվականների մոդելը։ Նմանատիպ սակավաքանակ RG8570ZXX-ն ունի գանգուր նախշով թխկե վերնաշերտ և ոսկեգույն մետաղամասեր։

