Ibanez RG9 BK
RG9-ը RG շարքի ինը լարով հոծ կորպուսով էլեկտրակիթառ է, որն Ibanez-ը ներկայացրել է 2015-ին։ Այն արտադրվել է Ինդոնեզիայում։
RG9-ի լորենու կորպուսին պտուտակներով ամրացված է թխկու և բուբինգայի Wizard-9 կոթը՝ 24 լադով վարդափայտե մատնատախտակով և սպիտակ կետանշաններով։ Կիթառն ունի երկու Ibanez Quantum համբաքեր, Graph Tech TUSQ վերին շեմ և Gibraltar Standard II անշարժ լարակալ։ Մենզուրան 28″ է։
RG9-ը Ibanez-ի երրորդ զանգվածային արտադրության ինը լարով մոդելն է։ Նախորդ երկուսը՝ RG9QM-ը, որը RG9-ից տարբերվում է միայն նախշավոր թխկու վերին շերտով, և RG90BKP Prestige-ը ներկայացվել են 2014 թվականին։
2016-ից հետո RG9-ի արտադրությունը դադարեցվեց։



