Ibanez RGAIX6FMT TGF
RGAIX6FMT-ը RGA շարքի հոծ կորպուսով էլեկտրակիթառ է, որն Ibanez-ը ներկայացրել է 2016-ի վերջին։ Այն արտադրվել է Ինդոնեզիայում՝ մետալի համար մշակված Iron Label շարքում։ Մահագոնիից կորպուսի վրա բոցանման նախշով թխկու վերին շերտ է։ Պտուտակներով ամրացվող Nitro Wizard կոթը թխկուց ու բուբինգայից է և ունի երիզապատ սևափայտե մատնատախտակ՝ 24 լադով, առանց ներդիրների։ Տեղադրված են կրկնակի կողպվող տրեմոլո, կոճերն անջատելու հնարավորությամբ երկու DiMarzio համբաքեր և կողպվող Gotoh լարիչներ։

2018-ին կոթի թխկու և բուբինգայի համադրությունը փոխարինվեց թխկով ու ամարանթով, և ավելացվեցին մթության մեջ լուսարձակող կողային նշիկներ։ RGAIX6FM-ը նմանատիպ մոդել է՝ անշարժ լարակալով։




