Ibanez RGAIX7FM
2016 թվականին Ibanez ընկերությունը ներկայացրեց նոր յոթլարանի կիթառ՝ RGA շարքի RGAIX7FM-ը, որը նախատեսված է պրոգրեսիվ մետալի համար։ RGA-ին բնորոշ կտրվածքն ու կարմրափայտե իրանի նախշավոր թխկե վերնաշերտը դրան տալիս են Iron Label շարքին հատուկ արտահայտիչ տեսք։ Ibanez-ի և DiMarzio-ի համագործակցությամբ ստեղծված Fusion Edge 7 ձայնահանները հզոր հնչողության մեջ պահպանում են նոտաների հստակությունն ու երկար սուստեյնը։ Բարակ Nitro Wizard 7 կոթի հաստությունը 19–21 մմ է, ինչն օգնում է արագ նվագել բոլոր յոթ լարերի վրա։ Կոթը եռաշերտ է․ տարբեր թողարկումներում թխկին համադրվել է բուբինգայի կամ ամարանտի հետ։ Ibanez RGAIX7FM մոդելի խիտ էբենոսե մատնատախտակը նպաստում է հստակ բասին, կուռ միջին հաճախականություններին և բարձր նոտաների ընդգծված սկզբնահնչյունին։ Սևեռող Gotoh լարաձգիչներն արագացնում են լարերի փոխարինումը, Gibraltar-II անշարժ կամրջակը նպաստում է երկար սուստեյնին, իսկ կոճերն անջատելու փոխարկիչն ընդլայնում է տեմբրերի ընտրությունը։

-500x500.jpg)
-74x74.jpg)

-74x74.jpg)
-74x74.jpg)
-74x74.jpg)