Ibanez RGD61ALMS CLL
RGD61ALMS-ը RGD շարքի տարբեր լարերի համար տարբեր մենզուրաներով, ամբողջական իրանով էլեկտրակիթառ է, որը Ibanez-ը ներկայացրել է 2019 թ․։ Այն արտադրվում էր Ինդոնեզիայում՝ մետալի վրա կենտրոնացած Axion Label շարքում։ RGD կիթառների իրանի հիմքում RG շարքի ձևն է՝ հատուկ թեք եզրերով ու եղջյուրների խոր փորվածքներով։ Դրանք ունեն նաև երկարացված մենզուրայով կոթեր։

RGD61ALMS-ի նյատոհից իրանին պտուտակներով ամրացված է պանգա պանգայից և ընկուզենուց կոթը։ Մակասարյան էբենոսի մատնատախտակն ունի 24 հովհարաձև լադ՝ Sub Zero մշակումով, և աստիճանաձև շեղված սպիտակ կետանիշեր։ Համալրումը ներառում է երկու Fishman Fluence Modern Ceramic համբաքեր, Mono-rail ֆիքսված կամրջակ, Gotoh սևեռվող լարիչներ և գոտու Schaller S-Lock կողպեքների ամրակներ։ Կոթի կողքի դիրքի կետերն ու գլխիկի Ibanez տարբերանշանը լուսարձակող են։



