Ibanez RGDIX6MRW CBF
Էկզոտիկ փայտատեսակների համադրություն
Ibanez RGDIX-ում առաջինն աչքի է ընկնում էկզոտիկ փայտատեսակների համադրությունը։ Շերտավոր հացենու իրանը զարդարում է վարդափայտե վերնամասը։ Նույն փայտով երեսպատված է նաև կոթի գլխիկը։ Եռամաս կոթի թխկին ու բուբինգան ընտրվել են իրենց կայունության և հստակ հնչողության համար։ Մատնատախտակը «թռչնի աչք» նախշով թխկուց է։ Այս համադրությունը RG-ին հաղորդում է ինքնատիպ տեսք՝ պահպանելով շարքի ագրեսիվ տեմբրը։
Պատրաստ է մռնչալու
Գրավիչ արտաքինի տակ ծանր մետալի հնչողությունն է։ RGDIX-ը գործարանից լարված է մեկ ամբողջ տոնով ցածր՝ առավելագույն մռնչյունի համար։ 26,5 դյույմ մենզուրան այդ լարվածքում ապահովում է լարերի ճիշտ ձգվածություն, սուստեյն ու կայուն լարվածք։ DiMarzio Fusion Edge երկու պասիվ համբաքերները տալիս են Ibanez-ին բնորոշ հստակ ու հուժկու հնչողությունը։ Nitro Wizard կոթով նվագը հատկապես արագ ու հարմար է։
Ibanez RGDIX Exotic Wood Edition ամբողջական իրանով էլեկտրակիթառի առանձնահատկությունները
- Սահմանափակ թողարկման էլեկտրակիթառ
- Էկզոտիկ փայտատեսակներից շերտավոր իրան
- «Թռչնի աչք» նախշով թխկու մատնատախտակ
- DiMarzio պասիվ համբաքերներ
- Լարված է մեկ ամբողջ տոնով ցածր
- Gibraltar Standard II կամրջակ


