Ibanez RGIR30BE BKF
Ibanez RGIR30BE-ն Iron Label շարքի ամենախստաշունչ ու ագրեսիվ տեսք ունեցող մոդելներից է։ 2016-ին ծանր ոճերի բազմաթիվ երաժիշտների գրավեցին դրա սուր, հարթ RG ուրվագիծն ու տպավորիչ բազմաշերտ եզրագիծը։ RGIR30BE-ի առանձնահատուկ առավելությունը EMG 81 և 60 ակտիվ ձայնահաններն են, որոնք հզոր և հստակ արձագանքում են նվագի ամեն շարժմանը։ Ռեզոնանսային կարմրափայտե իրանը խորություն է հաղորդում վարդափայտի ջերմ տեմբրին։ Մատնատախտակի համար օգտագործվող փայտատեսակների շարքում վարդափայտը հայտնի է հագեցած ու բաց բասով, ջերմ միջին և խիտ բարձր հաճախականություններով։

RGIR30BE-ի արագընթաց Nitro Wizard կոթի հաստությունը երկայնքով փոխվում է 19-ից մինչև 21 մմ, իսկ լայնությունը՝ 43-ից մինչև 58 մմ։ Այդ չափերը կոթով տեղաշարժը դարձնում են հեշտ ու հարմար։ Edge Zero II տրեմոլո կամրջակը և 24 jumbo լադերը նվագելիս ազատություն են տալիս։ Եթե երազում եք շրեդ նվագելու և արագ ռիֆեր կատարելու մասին, Ibanez RGIR30BE-ն ձեր մատներին կօգնի մեկ քայլ մոտենալ դրան։




