ԵՐԱԺՇՏԱԿԱՆ ԳՈՐԾԻՔՆԵՐ ԵՎ ՍՏՈՒԴԻԱ
Գտեք ձեր հնչողությունը
RIHENK

Բացահայտեք խանութը

Գրել WhatsApp-ով
IbanezՇուտով

Ibanez RGIR30BFE BKF

  • Brand: Ibanez
  • Product Code: Ibanez RGIR30BFE BKF
  • Availability: Շուտով
Հարցե՞ր ունեք։ Կապվեք մեր թիմի հետ։

Ibanez RGIR30BFE BKF

Ստեղծված է ագրեսիվ հնչողության և ազատ, սահուն նվագի համար

Ibanez RGIR30BFE Iron Label ամբողջական իրանով էլեկտրակիթառը ստեղծվել է շիկացած մետալ հնչողության և սրընթաց նվագի համար։ Ibanez Iron Label կիթառներին հատուկ են հարմար, հնչեղ կարմրափայտե RG իրանները, արագ նվագին նպաստող Nitro Wizard կոթերը՝ եզրազարդված պալիսանդրե մատնատախտակներով, ակտիվ EMG ձայնահաններն ու ազդանշանն անմիջապես ընդհատող անջատիչները։ Այս համադրությունը տալիս է հնչողության մեծ պաշար․ կարելի է պաուեր ակորդների խիտ պատ ստեղծել, սրընթաց սոլո նվագել կամ երկու ձեռքի թեպինգով անցնել վաթսունչորսերորդական նոտաների։ Բոլորը՝ սահուն և ճշգրիտ։

Սրընթաց նվագ՝ Nitro Wizard կոթով

RGIR30BFE Iron Label-ի եռամաս թխկե և բուբինգայից Nitro Wizard-ը Ibanez-ի՝ արագ նվագի համար ստեղծված լավագույն կոթերից է, և դրանով իսկապես հաճելի է նվագել։ Բարակ ու հարմար կոթը՝ եզրազարդված պալիսանդրե մատնատախտակով, թույլ է տալիս հեշտ անցնել կայծակնային արագությամբ պասաժների ու արպեջիոների միջով և միաժամանակ ամուր հենարան է տալիս ակորդներ բռնելիս։ Առաջին իսկ հպումից զգացվում է, որ RGIR30BFE-ի Nitro Wizard կոթը նախագծվել է կատարողի համար։

Ակտիվ EMG ձայնահաններ՝ հզոր հնչողության համար

Ibanez RGIR30BFE Iron Label-ը համալրված է բարձր ելքային մակարդակով երկու ակտիվ համբաքերների դասական զույգով՝ EMG 60 կոթի մոտ և EMG 81 կամրջակի մոտ։ Մետալի առաջատար կիթառահարներն ակտիվ ձայնահաններ են ընտրում իրենց իսկապես ծանր հնչողության համար։ EMG 81-ը ժանրի անվանի վիրտուոզներից շատերի նախընտրած սոլո ձայնահանն է, իսկ EMG 60-ը հիանալի լրացնում է նրա տեմբրը։ Եռադիրք լծակավոր ընտրիչի, ձայնի ուժգնության և տեմբրի կարգավորիչների միջոցով այս համադրությունից կարելի է ստանալ ամեն ինչ՝ մաքուր զրնգուն ձայնից մինչև շիկացած, սրընթաց շրեդ։

There are no reviews for this product.

Write a review

Note: HTML is not translated!
Bad           Good

Related Products

Ibanez FRIX6 FEAH

Ibanez FRIX6 FEAH

Ibanez FRIX6 FEAH Ibanez FRIX6FEAH-ը մեկ կտրվածքով էլեկտրակիթառ է, որը ներկայացվել է 2016-ին։ Կարմրա..