Ibanez RGR652AHBF WK
RGR652AHBF-ը RG շարքի ամբողջական իրանով էլեկտրակիթառ է, որը Ibanez-ը ներկայացրել է 2017 թ․ վերջին։ Այն արտադրվում է Ճապոնիայի FujiGen գործարանում՝ բարձրակարգ Prestige շարքի համար։

RGR652AHBF-ի հացենու իրանին պտուտակներով ամրացված է թխկուց ու ընկուզենուց կոթը՝ շրջված գլխիկով։ Պալիսանդրե մատնատախտակն ունի 24 լադ, սպիտակ եզրազարդ և կետաձև դիրքանշաններ։ Կիթառը համալրված է սպիտակ կոճերով DiMarzio Fusion Edge երկու համբաքերով, Gibraltar Standard II ֆիքսված կամրջակով, Graph Tech TUSQ վերին սեղմակով և Gotoh սևեռվող լարիչներով։



