Ibanez RGRT421 WNF
RGRT421-ը RG շարքի ամբողջական իրանով էլեկտրակիթառ է, որը Ibanez-ը ներկայացրել է 2018 թ․։ Այն արտադրվում է Ինդոնեզիայում։

RGRT421-ն ունի իրանի միջով անցնող Wizard III կոթ՝ թխկուց և ընկուզենուց, որին երկու կողմից միացված են իրանի կարմրափայտե թևերը։ Գլխիկը շրջված է, իսկ ժատոբայի մատնատախտակն ունի 24 լադ և դիրքերը նշող սպիտակ կետեր։ Կիթառը համալրված է Ibanez Quantum երկու համբաքերներով և ֆիքսված կամրջակով։ 2019 թ․ իրանի թևերի կարմրափայտը փոխարինվեց նյատոհով, իսկ 2020 թ․ տեղադրվեց F106 կամրջակը։




