Ibanez S520 BBS
Ibanez-ը S520 էլեկտրակիթառը ներկայացրեց 2014-ին։ Այս մոդելն իր մատչելի գնով ու վարպետորեն մշակված կառուցվածքով գրավեց կիթառահարների ուշադրությունն ամբողջ աշխարհում։ BBS տարբերակի հարդարանքը կոչվում է Blackberry Sunburst։ Բարակ Wizard III թխկու կոթը վերին շեմքի մոտ ունի 43 մմ լայնություն, իսկ առաջին լադի մոտ՝ 19 մմ հաստություն։ Ատլասափայլ մակերեսով կոթը համադրում է ամրությունն ու արագ նվագի հարմարավետությունը։ Բարակ S տիպի կարմրափայտե իրանը տալիս է տաք, բնորոշ հնչողություն։ Ձայնահանները երկու համբաքեր են՝ մեկը կոթի, մյուսը կամրջակի մոտ։ 2014-ի տարբերակում դրանք Infinity են, իսկ հետագա տարբերակներում օգտագործվել են արագ բասային արձագանքով ու հստակ ձայնով Quantum ձայնահաններ։ Հնգադիր փոխարկիչի չորրորդ դիրքում կոթի համբաքերի երկու կոճերը միանում են զուգահեռ։ Ավելի վաղ S520-ներն ունեին վարդափայտե մատնատախտակ, իսկ 2018-ի շարքում կիրառվեց նման տեմբրով ու ավելի կարմրավուն ժատոբա։ Edge-Zero II տրեմոլո կամրջակը նպաստում է լարվածքի կայունությանը և թույլ տալիս հավասարակշռել լարերի ձգվածությունը։

