Ibanez TQM1 NT
Թոմ Քուեյլի սահուն լեգատոն, որում նա համադրում է մեդիատորն ու մատները, և դասական երանգով տեմբրը նրան հռչակ են բերել։ Ջազ-ֆյուժն վիրտուոզի անվանական Ibanez TQM1-ով այս ամենը հեշտ է թվում։ Հավասարակշռված հնչողությամբ լաստենու կորպուսը ծածկված է գեղեցիկ մանքիպոդի վերնաշերտով։ Seymour Duncan Hyperion ձայնահանները՝ երկու միակոճ ու մեկ կամրջային համբաքեր, հստակությունը պահպանում են նույնիսկ ուժեղ օվերդրայվի պայմաններում, իսկ dyna-MIX 9 համակարգն առաջարկում է ինը համադրություն։ S-TECH WOOD տեխնոլոգիայով ջերմամշակված թխկու կոթն ու մատնատախտակն աչքի են ընկնում հարմարավետությամբ ու կայունությամբ։ Gotoh T1802 տրեմոլոն պահպանում է լարվածքը լարերի ձգումների, լծակի շարժումների ու բարձրության կտրուկ վայրէջքների ժամանակ։ TQM1-ը բարձրակարգ Ibanez Signature շարքի լիարժեք ներկայացուցիչ է։

S-TECH WOOD տեխնոլոգիայով ջերմամշակված թխկու կոթ՝ կայունություն և դիմացկունություն
TQM1-ի թխկու կոթը ջերմամշակվել է ազոտային միջավայրում՝ Ibanez-ի S-TECH WOOD տեխնոլոգիայով։ Դա մեծացնում է կայունությունը, դիմացկունությունը, խոնավության և ջերմաստիճանի փոփոխությունների նկատմամբ դիմադրությունը։ Ապա կոթը յուղապատվում է՝ ձեռք բերելով արդեն երկար նվագած գործիքի ծանոթ զգացողություն։ Մատնատախտակի հարթ կլորացված եզրը կոթի և մատնատախտակի միացման գոտուց սահուն անցնում է դեպի նվագող մակերես՝ ձեռքի համար հարմար հպում ստեղծելով։ AZ Oval C պրոֆիլը ցածր լադերի մոտ լավ լցնում է ափը, իսկ վերին դիրքերում տալիս է ավելի ժամանակակից կոթի զգացողություն։
Seymour Duncan Hyperion ձայնահանները տալիս են տեմբրերի լայն ընտրություն
Ըստ Sweetwater-ի փորձարկման՝ Ibanez TQM1-ի Seymour Duncan Hyperion ձայնահաններն առանձնանում են հավասարակշռված տեմբրով։ HSS դասավորության այս ձայնահաններն ունեն չափավոր ելքային մակարդակ ու Alnico V մագնիսներ, որոնք պահպանում են հիմնական տոնի հստակությունը մեծ ուժեղացման դեպքում։ Մեդիատորի սկզբնազարկը դինամիկ է ու հստակ։ Ibanez dyna-MIX 9 համակարգը փոքր լծակի ու հնգադիր ընտրիչի միջոցով տալիս է ձայնահանների ինը համադրություն։ TQM1-ով կարելի է գտնել ձեր պատկերացրած տեմբրը։



