Ibanez Prestige RG5120M
Ibanez Prestige RG5120M-ի նրբագեղ տեսքը համադրված է անզիջում, հուժկու հնչողության հետ․ այն ստեղծված է ծանր տեմբր և բարձրակարգ գործիք գնահատող կիթառահարների համար։ Հացենու վերին շերտով աֆրիկյան կարմրափայտե իրանը տեմբրին ամուր հիմք է տալիս։ Հարմարավետ հինգ մասից կազմված Super Wizard HP կոթն ու «թռչնի աչք» նախշով թխկու սահուն մատնատախտակը նպաստում են արագ նվագին։ Երկու Fishman Fluence Modern համբաքերները վերարտադրում են ագրեսիվ, բայց հստակ բարձր գեյնով տեմբրների ամբողջ շարքը։ Lo-Pro Edge տրեմոլոն հնարավորություն է տալիս լիովին կառավարել հնչյունի բարձրությունը՝ պահպանելով մաքուր ինտոնացիան։ RG5120M-ն ունի նաև կողային լուսարձակող Luminlay նշաններ և դիմացկուն փայլուն հարդարում։

Super Wizard HP կոթ՝ չափազանց արագ նվագի համար
Ibanez Wizard-ի բարակ կոթերը նախագծված են արագության համար և թույլ են տալիս հարմարավետ ու ազատ նվագել։ RG5120M-ում այս գաղափարը զարգացնում է թխկուց ու վենգեից պատրաստված հինգ մասից կազմված Super Wizard HP կոթը։ Ատլասափայլ մակերեսի վրայով ձեռքը հեշտությամբ սահում է՝ նպաստելով արագ պասաժներին, արպեջոներին և մուրճային լեգատոյին (hammer-on)։ Կոթի վրա տեղադրված է «թռչնի աչք» նախշով թխկու մատնատախտակ՝ չժանգոտվող պողպատից 24 խոշոր (jumbo) լադերով, որոնք հարմար են հնչյունի բարձրությունը լայն բենդով փոխելու համար։
Fishman Fluence Modern համբաքերներ
Prestige RG5120M-ի Fishman Fluence Modern համբաքերներն ապահովում են այս տիպի ձայնահանների ամենապահանջված տեմբրները՝ ժամանակակից ակտիվ հնչողությունից մինչև բարձր ելքային մակարդակով համբաքերի ձայնը։ Ի տարբերություն լարային փաթույթով մոդելների մեծ մասի՝ Fluence ձայնահանները տեմբրների այս լայն ընտրությունն առաջարկում են առանց աղմուկի կամ ինդուկտիվության հետ կապված խնդիրների։ Բացի այդ, յուրաքանչյուր Fishman Fluence Modern համբաքեր ունի երկու հստակ տարբերվող հնչողություն։ Դրանք կարելի է փոխարկել ձայնի ուժգնության բռնակի push-pull գործառույթով։



