Ibanez RG1027
RG1027PBF-ը Ibanez Premium շարքի հանրաճանաչ մոդելներից է, որն առաջին անգամ թողարկվել է 2017-ին։ Արտահայտիչ տեսքը պայմանավորված է բարդու կոճղային նախշով 7 մմ վերնաշերտով։ Այն ամերիկյան լորենու կորպուսի հետ միասին տալիս է յուրահատուկ ջերմ, սահուն տեմբր։ Նույնքան ուշագրավ է մատնատախտակը․ 2017-ի տարբերակում այն վենգեից է, իսկ 2018-ի կատալոգում՝ պանգա-պանգայից։ Արտահայտիչ փայտանախշին զուգահեռ այն հաղորդում է հավաք բասեր ու միջիններ և կտրուկ սկզբնազարկ բարձրերում։ Չժանգոտվող պողպատից 24 խոշոր լադերը հեշտացնում են լարերի ձգումներն ու արագ նվագը։ Ibanez-ի վարպետները մանրակրկիտ մշակել են լադերի ծայրերը Premium եղանակով։ Ուշադրության է արժանի նաև կոթի հետնամասը․ 2018-ի RG1027PBF-ի Wizard-7 կոթը հավաքված է պանգա-պանգայի, ընկուզենու, թխկու և ամարանթի 11 մասից։ Կոթի հաստությունը 19–21 մմ է։ DiMarzio PAF 7 ձայնահանների զույգը տալիս է ինչպես բյուրեղյա մաքուր, այնպես էլ խիտ, ծանր գերբեռնված հնչողություն։ Անշարժ Tight-End R-7 կամրջակը հատուկ մշակված է RG1027PBF-ի նման հարթ վերնամասով RG կորպուսների համար՝ նվագը ավելի հարմար դարձնելու նպատակով։






