Ik MultiMedia Iloud
Շուկայում հարյուրավոր շարժական Bluetooth բարձրախոսներ կան, սակայն մինչ այժմ դրանցից ոչ մեկը հատուկ երաժիշտների համար նախագծված չէր։ Ծանոթացեք iLoud-ին՝ երաժիշտների համար առաջին շարժական բարձրախոսին։ Այն համադրում է բարձր հզորությունը, հնչողության բացառիկ լուծունակությունն ու տպավորիչ բասը։ IK Multimedia-ն ունի պրոֆեսիոնալ աուդիոինժեներիայի ավելի քան 16 տարվա փորձ և շարժական երաժշտական հավելվածների ու աքսեսուարների առաջատար մշակողներից է։ Առաջին անգամ շարժական Bluetooth բարձրախոսում հասանելի են ձեր ստուդիական մոնիտորների լիարժեք հզորությունը, հստակությունը, խորը բասն ու ստերեոպատկերը։ Նոր գործ եք միքսում, ճանապարհին պարապում, թե տանը երաժշտություն լսում՝ iLoud-ն ապահովում է անզուգական բարձրորակ փորձ։





