Korg microKEY 49
Korg microKEY2 MIDI ստեղնաշարը համադրում է պարզ, նրբագեղ կառուցվածքն ու անհրաժեշտ գործառույթները, որպեսզի հարմար ստեղնաշար ունենաք որտեղ էլ լինեք։ Այս տարբերակի 49 ստեղներով կարող եք ազատ նվագել երկու ձեռքով, իսկ կոմպակտ չափերը հարմար են ճանապարհի համար։ Ձայնաբարձրության և մոդուլյացիայի առանձին անիվներն էլ միշտ ձեռքի տակ են։

Ռիհենկի ստեղնաշարահարներն ու մեր հաճախորդները գնահատում են երկրորդ սերնդի microKEY-ի շարժականությունը․ այն կարող է սնուցվել անմիջապես iPad-ից կամ iPhone-ից, և այժմ ունի նաև դամպերային ոտնակի մուտք։ Korg-ի, UVI-ի, AAS-ի, Propellerhead-ի և Ableton-ի ծրագրեր ներառող փաթեթը լրացնում է microKEY2-ի հնարավորությունները։


