ԵՐԱԺՇՏԱԿԱՆ ԳՈՐԾԻՔՆԵՐ ԵՎ ՍՏՈՒԴԻԱ
Գտեք ձեր հնչողությունը
RIHENK

Բացահայտեք խանութը

Գրել WhatsApp-ով
KRKՇուտով

KRK ROKIT 7 G4

  • Brand: KRK
  • Product Code: ROKIT 7 G4
  • Availability: Շուտով
Հարցե՞ր ունեք։ Կապվեք մեր թիմի հետ։

KRK ROKIT 7 G4

7 դյույմանոց KRK ROKIT RP7 G4 (չորրորդ սերունդ) պրոֆեսիոնալ երկուժեղացուցիչ մոնիտորը երաժշտության ու ձայնի ստեղծագործական մշակման նոր հնարավորություններ է առաջարկում։ DSP-ով կառավարվող գրաֆիկական էքվալայզերի 25 կարգավորումներով մոնիտորի հնչողությունը կարելի է համապատասխանեցնել սենյակի ակուստիկային։ Փոխհամաձայնեցված Kevlar® ճառագայթիչները պահպանում են ձայնի ամբողջականությունն ամբողջ հաճախականային տիրույթում։ Գիտական հաշվարկով նախագծված նոր իրանն ու առջևի ֆազաինվերտորի անցքը թույլ են տալիս ավելի խորը, ճշգրիտ և հարվածային բաս ստանալ ու ավելի ազատ ընտրել տեղը սենյակում։ Հզոր ու արդյունավետ հատուկ D դասի ուժեղացուցիչը հավասարաչափ կառավարում է ճառագայթիչները՝ ավելի ցածր աշխատանքային ջերմաստիճանում պահպանելով ձայնի ճշգրտությունը։

KRK ROKIT 7 G4 — ստուդիական մոնիտոր

Փոխհամաձայնեցված կևլարե ճառագայթիչներ

Ճառագայթիչների համաձայնեցված կառուցվածքը պահպանում է հնչողության ամբողջականությունն ամբողջ հաճախականային տիրույթում, նվազեցնում լսողական հոգնածությունը և տալիս բացառիկ հստակ ու ճշգրիտ վերարտադրություն։

Ներկառուցված DSP էքվալայզեր՝ կարգավորումները ցուցադրող LCD էկրանով

Բազմակողմանի կիրառությամբ և ճշգրիտ հնչողությամբ մոնիտոր է։ DSP-ով կառավարվող գրաֆիկական էքվալայզերի 25 կարգավորումները հեշտացնում են հարմարեցումը սենյակի ակուստիկային և ընդլայնում են ստուդիական մոնիտորի կիրառման հնարավորությունները։

There are no reviews for this product.

Write a review

Note: HTML is not translated!
Bad           Good