Labella 2001 Medium Tension
Միջին ձգվածության 2001 Medium Tension լարերը հատկապես ճկուն են։ Դրանք արձագանքում են ձախ ձեռքի ամենանուրբ վիբրատոյին և աջ ձեռքի հպումից առաջացող տեմբրային փոքր փոփոխություններին։ Այսպիսով, արտահայտչական լայն հնարավորությունները համադրվում են նվագելու թեթևության հետ։
La Bella 2001 շարքի դասական կիթառի լարերը բազմամյա հետազոտությունների և մշակումների արդյունք են։ Նախատիպերն ամբողջ աշխարհում փորձարկել են համերգային կիթառահարներն ու դասախոսները։ Նրանք ցանկանում էին ավելի արագ արձագանքող լարեր՝ հստակ տեմբրով և երկար հնչողությամբ։ Այդ պահանջներին համապատասխան՝ La Bella-ն նոր չափորոշիչներով վերամշակել է թե՛ բարձր, թե՛ բասային լարերը։
- Nylon 202 բարձր լարերն ապահովում են ավելի թափանցիկ հնչողություն և ավելի ուժեղ ձայնարձակում։
- Արծաթապատ փաթույթով բասային լարերը լավ են պահում սահմանված լարվածքը և հնչում են կայուն ու հավասար։
- Medium Tension
- Տրամաչափերը՝ թափանցիկ նեյլոնե բարձր լարեր՝ .029, .0335, .041, արծաթապատ փաթույթով բասեր՝ .0285, .035, .0415։
- Արտադրված է ԱՄՆ-ում՝ ամերիկյան մետաղալարից։
- MAP տեխնոլոգիայով փաթեթավորումը (փոփոխված գազային միջավայրում) կանխում է լարերի մակերեսի խամրումը և պահպանում դրանց սկզբնական վիճակը։

