Lewitt LCT 441 Flex
LCT 441 FLEX-ը կոմպակտ ստուդիական խոսափող է՝ ուղղվածության ութ տարբեր դիագրամներով և բարձրակարգ տեխնոլոգիայով։ Տարբեր գործիքների ու վոկալի ձայնագրման ժամանակ կարող եք ընտրել ընդգծված ուղղվածություն կամ ավելի շատ ներառել սենյակի ակուստիկան։ Սա փորձարկումների ազատություն է տալիս։

Ձեր կատարման հույզը
LCT 441 FLEX-ի արտաքին բևեռացմամբ 1″ կոնդենսատորային պատիճը մեծ խորությամբ ու հստակությամբ է փոխանցում ձեր գործիքների կամ վոկալի ձայնը։ Յուրաքանչյուր պատիճ փորձարկվում է որակի խիստ չափանիշներով։ LEWITT-ում յուրաքանչյուր խոսափողի բնութագրերն ամբողջությամբ չափում ենք մինչև այն ձեզ հասցնելը։ Այդպես վստահ ենք, որ ձեր հնչողության յուրաքանչյուր մանրուք իր տեղը կգտնի ձայնագրության մեջ։




