Line 6 Spider V 20 MkII
Պարապելու ուժեղացուցիչն էլ պետք է ոգեշնչի․ սահմանափակ հնարավորություններն ու միապաղաղ տեմբրները չպետք է խանգարեն ստեղծագործելուն։ Spider V 20 MkII-ն անմիջապես տալիս է բնական ու արտահայտիչ ձայներ, որոնցով հարմար է տանը կամ ճանապարհին մշակել կիթառային ֆրազներ, երգեր գրել և փորձարկել հնչողական նոր երանգներ։ Ձայնագրման համար կա նույնիսկ USB ինտերֆեյս։ Տեմբրի ու էֆեկտների պարզ կարգավորիչներով հեշտ է ստեղծել սեփական հնչողությունը։ Եթե ավելի լայն հնարավորություններ եք ուզում, Spider V Remote անվճար հավելվածը արագ հասանելի է դարձնում բազմաթիվ լրացուցիչ հնչողություններ և տեմբր ստեղծելու գործիքներ։ Spider V 20 MkII-ը հարմար է պարապելու թե՛ սկսնակի, թե՛ պրոֆեսիոնալի համար, իսկ նրա հնարավորությունները դրանից շատ ավելի լայն են։ Ձևավորեք հենց ձեր ուզած հնչողությունը։

Ընդլայնեք ձեր ձայնային որոնումները
Spider V 20 MkII-ը միշտ պատրաստ է օգնելու տեմբրի որոնումներում։ Tap Tempo գործառույթով կարող եք դիլեյը, տրեմոլոն ու ժամանակից կախված այլ էֆեկտները ճշգրիտ համաժամացնել նվագին՝ կոճակը երաժշտության զարկերին համընթաց սեղմելով։ Եթե լարվածքը շեղվել է, ներկառուցված տյուներով արագ կարգավորեք լարերը։ Նոր հնչողությունների կամ ոգեշնչման համար Line 6 CustomTone կայքում կարող եք դիմել Spider-ի օգտատերերի համայնքին, որտեղ երաժիշտները կիսվում են պրեսեթներով ու փորձով։



