LTD EC 1000 Fluence Tiger Eye
ESP EC-1000FM Fluence-ը համատեղում է մեկ կտրվածքով իրանի գրավիչ տեսքն ու հարմարավետությունը բազմակողմանի ակտիվ էլեկտրոնիկայի հետ։ Ռեզոնանսային կարմրափայտե իրանն ունի ալիքավոր նախշով թխկու վերին շերտ։ Եռամաս կարմրափայտե կոթն ու մակասարյան էբենոսից մատնատախտակը նպաստում են ազատ նվագին։ Fishman Fluence Modern ակտիվ ձայնահաններով կարելի է ստանալ տեմբրների անսպառ բազմազանություն։ Ամրակցվող TonePros TOM կամրջակն ու լարակալը պահպանում են լարվածքի կայունությունն ու ինտոնացիայի ճշգրտությունը։ Սոսնձված կոթն ապահովում է երկար սուստեյն և հստակ արտաբերում։ Աչքի ընկնող հարդարումը, աբալոնի եզրաշերտը և քրոմապատ դետալները լրացնում են EC-1000FM Fluence-ի կերպարը։

EC-1000FM Fluence-ի Fishman Fluence Modern ձայնահաններով կարող եք ստանալ համբաքերներին բնորոշ ամենապահանջված տեմբրները։ Ձայնահաններն առաջարկում են երկու ինքնատիպ, փոխարկվող հնչողություն։ Ժամանակակից ակտիվ ռեժիմը տալիս է հավաք բաս, հստակ բարձր հաճախականություններ և մեղմ մռնչյուն։ Իսկ երբ ավելի կոշտ ձայն եք ուզում, բարձր ելքային մակարդակով համբաքերի ռեժիմը հատկապես հարմար է դիստորշնի համար։ Sweetwater-ի կիթառահարներին զարմացրել է EC-1000FM Fluence-ից ստացվող տեմբրների բազմազանությունը։



