ԵՐԱԺՇՏԱԿԱՆ ԳՈՐԾԻՔՆԵՐ ԵՎ ՍՏՈՒԴԻԱ
Գտեք ձեր հնչողությունը
RIHENK

Բացահայտեք խանութը

Գրել WhatsApp-ով
LTDՇուտով

LTD EC 256 BLK

  • Brand: LTD
  • Product Code: EC 256 BLK
  • Availability: Շուտով
  • $599.00

Հարցե՞ր ունեք։ Կապվեք մեր թիմի հետ։

LTD EC-256 Black․ ընդհանուր նկարագիր

EC-256 Black-ը Eclipse շարքի վեցլարանի էլեկտրակիթառ է՝ մեկ կտրվածքով և ոսկեգույն մետաղական մասերով։ Երկու պասիվ համբաքերներն ունեն ձայնի ուժգնության առանձին կարգավորիչներ։ Անջատիչի միջին դիրքում կարելի է փոխել երկու ձայնահանիչների ձայների հարաբերակցությունը։

LTD EC-256 Black կիթառի ընդհանուր տեսքը թեք անկյունից

Կոթ և մատնատախտակ

Բարակ U-աձև պրոֆիլով մահագոնիից կոթը սոսնձված է նույն փայտից պատրաստված մարմնին։ Մենզուրան 24,75 դյույմ է, վերին շեմքի լայնությունը՝ 42 մմ։ Վարդափայտե մատնատախտակն ունի 350 մմ շառավիղ, 22 խոշոր լադ և դրոշակաձև ներդիրներ։

LTD EC-256 Black-ի մարմինն ու ոսկեգույն ձայնահանիչները մոտիկից

Ձայնահանիչներ և կառավարում

Կոթի մոտ տեղադրված LH-150N-ն ավելի կլոր հնչողություն է տալիս, իսկ կամրջակի մոտ գտնվող LH-150B-ն՝ ավելի հստակ հարված։ Տեմբրի կարգավորիչը վեր քաշելիս յուրաքանչյուր համբաքերի կոճերից մեկն անջատվում է, և հնչողությունը դառնում է ավելի թեթև։ Լարերն անցնում են ֆիքսված Tune-o-matic կամրջակի վրայով և ամրանում առանձին լարակալի վրա։

EC-256 · Lenny Widegren

Լսեք EC-256-ի հնչողությունը Լենի Վիդեգրենի կատարմամբ։

Դիտել ESP-ի կայքում

There are no reviews for this product.

Write a review

Note: HTML is not translated!
Bad           Good

Ապրանքի տեսանյութեր

EC-256FM՝ Lemon Drop գույնով · Jamie Hunt

Ջեյմի Հանթը նվագում է EC-256FM-ի Lemon Drop տարբերակով։ Տեսանյութում կիթառի գույնը տարբերվում է այս էջի սև մոդելից։

Բնութագրեր

Էլեկտրական կիթառներ
Մարմնի ձև Մեկ կտրվածք (Eclipse)
Մարմնի նյութ Մահագոնի
Լարերի քանակ 6
Մենզուրա 24,75 դյույմ
Կոթի նյութ Երեք մասից մահագոնի, բարակ U պրոֆիլ
Կոթի ամրացման եղանակ Սոսնձված կոթ
Մատնատախտակի նյութ Վարդափայտ, շառավիղը՝ 350 մմ
Վերին շեմքի լայնություն 42 մմ
Լադերի քանակ 22 extra jumbo
Ձայնահանիչների դասավորություն HH · ESP LH-150N / LH-150B, պասիվ
Կամրջակի տեսակ Tune-o-matic՝ ֆիքսված լարակալով
Կառավարման տարրեր Ձայնի ուժգնության երկու կարգավորիչ, push/pull տեմբր՝ կոճերն անջատելու համար, եռադիր անջատիչ