LTD EC 256 BLKS
Ամբողջական իրանով ESP LTD Eclipse EC-256 էլեկտրակիթառը ռոքին պատրաստ գործիք է՝ իր գնի դիմաց գերազանց հնարավորություններով։ Արագ նվագի հարմարավետությամբ, տեմբրերի ճկունությամբ և պատրաստման որակով Eclipse EC-256-ը զգալիորեն գերազանցում է իր գնային կարգի կիթառների մեծ մասին։ Կարմրափայտե իրանը տալիս է հարուստ, հստակ գրոհով հնչողություն, իսկ սոսնձված կոթը՝ երկարատև սուստեյն։ Երկու ESP համբաքերները լավ հիմք են ոճերի լայն շրջանակի համար, իսկ ձգվող-սեղմվող կարգավորիչով կոճի փաթույթների ճյուղավորման գործառույթը տեմբրի լրացուցիչ տարբերակներ է բացում։
ESP-ի ժամանակից անկախ Eclipse ուրվագիծը կարծես ստեղծված լինի հարդ ռոքի համար։ Մեկ կտրվածքով իրանի լրացուցիչ զանգվածը Eclipse EC-256-ին հաղորդում է տպավորիչ երկարատև սուստեյն, իսկ թեթևակի կամարաձև վերնամասը թույլ է տալիս հարմար դիրքում պահել ձեռքը՝ անկախ լարերին հարվածելու ձեր ոճից։ Խոր, սուր կտրվածքն ազատ մուտք է տալիս բարձր լադերին, այնպես որ ոչինչ չի սահմանափակում ձեր նվագը։
ESP LTD Eclipse EC-256-ի սոսնձված կարմրափայտե կոթն ավելի ամուր կապ ունի իրանի հետ, քան պտուտակներով ամրացվող կոթը։ Այդպես տատանումները կոթից ավելի արդյունավետ են փոխանցվում իրանին, ինչի շնորհիվ ձայնի գրոհն արագ է, իսկ սուստեյնը՝ երկարատև։ Միացրեք Eclipse EC-256-ը, բարձրացրեք ուժեղացուցիչի ձայնն ու ինքներդ կլսեք տարբերությունը։
ESP LTD կիթառները ստեղծվել են ESP-ի դասական դիզայնն ու որակն ավելի մատչելի գնով նոր լսարանին առաջարկելու համար։ ESP LTD շարքի բոլոր գործիքներն ունեն բարձրորակ տեմբրային փայտ, որակյալ ձայնահաններ և ամուր մեխանիկա՝ երկար տարիների աշխատանքի համար։ Մանրուքների ու որակի նկատմամբ պահանջկոտ վերաբերմունքի շնորհիվ յուրաքանչյուր գործիք պատրաստ է ռոք նվագելու հենց գործարանից դուրս գալու պահին։ Այսօրվա առաջատար կիթառահարների անվանական մոդելների տպավորիչ ցանկը վկայում է ESP LTD-ի ժողովրդականության և վաստակած հարգանքի մասին։ Եթե փնտրում եք ձեր իդեալական ռոք կամ մետալ կիթառը, ծանոթացեք ESP LTD գործիքներին։


