LTD EC1000 Vintage Black
LTD EC-1000 շարքը համադրում է պրոֆեսիոնալ երաժիշտներին անհրաժեշտ հնչողությունը, նվագելու հարմարավետությունը, տեսքն ու պատրաստման որակը՝ պահպանելով մատչելի գինը։ EC-1000 VB-ն շարքի ամենասիրված մոդելներից է իր արտաքին տեսքի և կատարողական հնարավորությունների շնորհիվ։ Իրանի, կոթի և կոթի գլխիկի վինտաժային եզրազարդումը լրացնում է ոսկեգույն մետաղական կահավորանքը։ Գործիքն ունի LTD սևեռող լարաձգիչներ, TonePros սևեռող TOM կամրջակ ու լարակալ և ընդգծված, հզոր հնչողությամբ ակտիվ EMG 81/60 ձայնահաններ։ Set-Thru կառուցվածքում կարմրափայտե իրանը միացված է նույն փայտից երեք մասից կազմված կոթին։ Մակասարյան էբենափայտի մատնատախտակն ունի 24 լադ։ Հարդարանքը՝ Vintage Black։

Առանձնահատկություններ
- Կարմրափայտե իրան
- Երեք մասից կազմված կարմրափայտե կոթ, մակասարյան էբենափայտից մատնատախտակ և 24 Extra Jumbo լադ
- EMG 81/60 ձայնահաններ
- LTD սևեռող լարաձգիչներ, TonePros սևեռող TOM կամրջակ և լարակալ
- Կոթի ամրացման տեսակ՝ Set-Thru
- Մենզուրայի երկարությունը՝ 24.75 դյույմ




