LTD H1000 See Thru Black Cherry
ESP LTD H-1000QM-ն հարդ ռոքի և ծանր մետալի հուսալի էլեկտրակիթառ է, որը հատկապես կհետաքրքրի արագ շրեդ նվագողներին։ Կարմրափայտե իրանն ունի հարմարավետ կորություններ և ընդգծված բարձիկանախշ թխկու վերին երես՝ թափանցիկ մուգ բալագույն հարդարմամբ։ H-1000QM-ը նախագծված է արագ և հարմարավետ նվագի համար։ Խորը սոսնձված թխկե կոթի շատ բարակ U պրոֆիլը նպաստում է արագ սոլոներին։ Եզրաշերտով վարդափայտե մատնատախտակի 24 հատկապես խոշոր լադերը հեշտացնում են բենդերը։ Բարձր ելքային մակարդակով երկու ակտիվ EMG ձայնահանները՝ կամրջակի մոտ EMG 81-ը և կոթի մոտ EMG 85-ը, ապահովում են մետալին բնորոշ հուժկու հնչողությունը։ Պարզ կառավարումը ներառում է ընդհանուր ձայնի և տեմբրի բռնակներ ու ձայնահանների եռադիր փոխարկիչ։ Լարերն իրանի միջով անցկացնող անշարժ Hipshot կամրջակը և LTD ամրակցվող լարիչները բուռն նվագելիս ևս ապահովում են լարվածքի կայունություն։

Առանձնահատկություններ
- Կարմրափայտե իրան և բարձիկանախշ թխկու վերին երես
- Թխկիից կոթ, վարդափայտից մատնատախտակ, 24 խոշոր XJ լադ
- EMG 81/85 ձայնահաններ
- LTD լարիչներ և անշարժ կամրջակ՝ իրանի միջով անցնող լարերով

-500x500.jpg)
-74x74.jpg)
-74x74.jpg)
-74x74.jpg)