LTD KH-202
ESP LTD H-1000QM-ն հարդ ռոքի և ծանր մետալի հուսալի էլեկտրակիթառ է, որը հատկապես կհետաքրքրի արագ շրեդ նվագողներին։ Կարմրափայտե իրանն ունի հարմարավետ կորություններ և ընդգծված բարձիկանախշ թխկու վերին երես՝ թափանցիկ մուգ բալագույն հարդարմամբ։ H-1000QM-ը նախագծված է արագ և հարմարավետ նվագի համար։ Խորը սոսնձված թխկե կոթի շատ բարակ U պրոֆիլը նպաստում է արագ սոլոներին։ Եզրաշերտով վարդափայտե մատնատախտակի 24 հատկապես խոշոր լադերը հեշտացնում են բենդերը։ Բարձր ելքային մակարդակով երկու ակտիվ EMG ձայնահանները՝ կամրջակի մոտ EMG 81-ը և կոթի մոտ EMG 85-ը, ապահովում են մետալին բնորոշ հուժկու հնչողությունը։ Պարզ կառավարումը ներառում է ընդհանուր ձայնի և տեմբրի բռնակներ ու ձայնահանների եռադիր փոխարկիչ։ Hipshot կամրջակի և LTD ամրակցվող լարիչների համադրությունն ապահովում է լարվածքի առավելագույն կայունություն անգամ ամենաագրեսիվ՝ կտրուկ իջնող ձայնով սոլոների ժամանակ։


-500x500.jpg)
-74x74.jpg)
-74x74.jpg)
-74x74.jpg)
-74x74.jpg)