LTD M400
LTD 400 շարքի որակյալ կիթառները հարմար են տնային պարապմունքների, կենդանի ելույթների և ձայնագրության համար։ Դրանց գինը հասանելի է նաև սկսնակ կիթառահարներին։ Մետալի համար ստեղծված LTD M-400-ն ունի ամուր, հարթ վերին երեսով կարմրափայտե իրան։ Փայտի այս տեսակն ապահովում է երկար սուստեյն և տաք տեմբր, իսկ կտրվածքի հարմար ձևը թույլ է տալիս յուրաքանչյուր լարի վրա հեշտությամբ հասնել բոլոր 24 լադերին։ Արագ նվագի համար կարևոր է բարակ և հարմար կոթը։ M-400-ի երեք մասից կազմված թխկե կոթն ունի Extra Thin Flat՝ շատ բարակ ու հարթ պրոֆիլ, որով մատներն ազատ շարժվում են ցանկացած արագությամբ։ Եզրաշերտով հարթ վարդափայտե մատնատախտակը M-400-ը հատկապես հարմար է դարձնում շրեդի համար։ Ներկառուցված նախաուժեղացուցիչով EMG 81/85 ձայնահաններն ուժեղացուցիչին հզոր ազդանշան են հաղորդում։ Դրանց հավասարակշռված տեմբրը՝ հավաք բասով և սուր, թափանցող բարձր հաճախականություններով, M-400-ին տալիս է անզուսպ հնչողություն։ Այլ առանձնահատկությունների թվում են Floyd Rose Special տրեմոլոն, հատկապես խոշոր լադերն ու Grover լարիչները։

-500x500.jpg)
-74x74.jpg)
-74x74.jpg)
-74x74.jpg)