LTD SNAKEBYTE SNOW WHITE
LTD Snakebyte-ը Metallica-ի ֆրոնտմեն և աշխարհի ամենահարգված ռիթմ-կիթառահարներից մեկի՝ Ջեյմս Հեթֆիլդի Signature Series մոդելն է։ Snakebyte-ը ստեղծվել է հենց Ջեյմսի հեղինակային նախագծով։ Կիթառն ունի սոսնձված կոթ և 24,75 դյույմ մենզուրա։ Իրանը կարմրափայտից է, եռամաս կարմրափայտե կոթն ունի էբենոսի մատնատախտակ՝ 22 extra-jumbo լադով և 12-րդ լադում՝ օձի պատկերով ներդիրով։ LTD Snakebyte-ի ակտիվ EMG JH SET ձայնահանները Ջեյմսի անվանական հավաքածուն են։ Տեղադրված են նաև ֆիքսվող TonePros TOM կամրջակն ու լարակալը։




