M-Audio Keystation 61 MK3
Երաժշտական ծրագրերի պարզ կառավարում
M-Audio Keystation շարքի՝ աշխարհում ամենավաճառվող ստեղնաշարային կարգավորիչներով հեշտ է սկսել երաժշտություն ստեղծել ու կատարել Mac-ի կամ PC-ի օգնությամբ։ Թե՛ փորձառու երաժիշտներին, որոնք փնտրում են անհրաժեշտ կառավարման միջոցները, թե՛ սկսնակներին, որոնք ընտրում են իրենց առաջին USB MIDI կարգավորիչը, Keystation 61 MK3-ն առաջարկում է պարզ ու հզոր գործիք Mac-ում կամ PC-ում երաժշտական հաջորդականություններ գրելու և վիրտուալ գործիքներ նվագելու համար։ Կարգավորիչն ունի հպման արագության նկատմամբ զգայուն 61 կիսածանրացված լրաչափ ստեղն ու կառավարման տարրերի ամբողջական հավաքածու, որոնք ընդլայնում են նվագարկվող նոտաների տիրույթն ու կատարման արտահայտչականությունը և հեշտացնում ձայնագրման աշխատանքը։
Կառավարում նվագելիս
Keystation 61 MK3-ով հեշտ է կենտրոնանալ երաժշտության վրա և պարզեցնել աշխատանքը։ Ամբողջությամբ վերանշանակվող օկտավայի կոճակները, հնչյունի բարձրության ու մոդուլյացիայի անիվները, ձայնի ուժգնության սահիչը, նվագարկման, ձայնագրման և նավարկման կոճակները թույլ են տալիս նվագել, ելույթ ունենալ ու ձայնագրել երաժշտական ծրագրում՝ առանց մկնիկի կամ սենսորային վահանակի։ Keystation 61 MK3-ն ունի նաև հինգկոնտակտ MIDI ելք՝ ձեր ապարատային սինթեզատորին միանալու համար, և 1/4 դյույմ (6,3 մմ) սուստեյնի ոտնակի մուտք։ Դրան կարող եք միացնել արտաքին ոտնակ, օրինակ՝ M-Audio SP2 (վաճառվում է առանձին), և ստանալ դաշնամուրին հատուկ սուստեյն։
Ամեն ինչ՝ հարմար նվագելու համար
Կոմպակտ, թեթև և ամուր Keystation 61 MK3-ը միաժամանակ հարմար է բեմում երաժշտական ծրագիրը կառավարող երաժիշտներին և ստուդիայում պարզ կառավարմամբ ու բնական արձագանքով ստեղնաշար փնտրող պրոդյուսերներին։ Այն սնուցվում է USB-ով, համապատասխանում է USB դասի ստանդարտին և աջակցում է USB-MIDI կապին, ինչը հեշտացնում է շարժական համակարգի հավաքումն ու օգտագործումը։ Apple Lightning to USB Camera Adapter անցումակով (վաճառվում է առանձին) Keystation 61 MK3-ը միանում է նաև iOS սարքերին, այնպես որ կարող եք նվագել ու ստեղծագործել iPad-ի և այլ iOS սարքերի աուդիո հավելվածներով։


