ԵՐԱԺՇՏԱԿԱՆ ԳՈՐԾԻՔՆԵՐ ԵՎ ՍՏՈՒԴԻԱ
Գտեք ձեր հնչողությունը
RIHENK

Բացահայտեք խանութը

Գրել WhatsApp-ով
M-AudioՇուտով

M Audio Oxygen 88

  • Brand: M-Audio
  • Product Code: oxygen 88
  • Availability: Շուտով
Հարցե՞ր ունեք։ Կապվեք մեր թիմի հետ։

M-Audio® Oxygen 88 USB MIDI կարգավորիչը նախատեսված է նրանց համար, ովքեր ուզում են համատեղել դաշնամուրին բնորոշ հպումն ու ժամանակակից MIDI կառավարման հնարավորությունները՝ արտահայտիչ կատարման համար։

Ըստ ռեգիստրի աստիճանաբար կշռված մուրճիկային մեխանիզմով 88 ստեղները տալիս են բնական զգացողություն ու արձագանք, իսկ վերանշանակվող 32 կոճակները, պտտվող կարգավորիչներն ու ֆեյդերները լիարժեք կառավարում են երաժշտական ծրագիրը։

DirectLink ռեժիմը ներկառուցված կարգավորիչներն ինքնաբերաբար վերագրում է DAW-ի հիմնական գործառույթներին՝ նվագարկման ու ձայնագրման հրամաններին, միքսերին, ուղիների համայնապատկերին և փլագինների պարամետրերին։

Գործարանային փրեսեթները թույլ են տալիս անմիջապես կառավարել տարածված վիրտուալ գործիքները՝ առանց բարդ կարգավորման։

Հաճելի ստեղնաշարը, կառավարման լայն հնարավորություններն ու գործածման պարզությունը Oxygen 88-ը դարձնում են հարմար ընտրություն թե՛ ստուդիայի, թե՛ բեմի համար։

Առանձնահատկություններ

  • Մուրճիկային աստիճանաբար կշռված մեխանիզմով 88 ստեղն ու հարվածի ուժգնությանն արձագանքման 4 ընտրովի կոր
  • MIDI գործառույթներին վերագրվող 8 պտտվող կարգավորիչ և 9 ֆեյդեր՝ 60 մմ ընթացքով
  • MIDI գործառույթներին վերագրվող 9 կոճակ
  • Նվագարկման ու ձայնագրման կառավարման 6 առանձին կոճակ
  • Հաջորդ կամ նախորդ ուղին ընտրելու առանձին կոճակներ
  • Վերանշանակվող Pitch Bend և Modulation անիվներ
  • Կարգավորիչների ընթացիկ վիճակը փոխանցելու երկու առանձին կոճակ (Advance և Mute)
  • Ընտրության 3 կոճակ՝ նվագի ընթացքում փրեսեթների, ծրագրերի փոփոխման հրամանների և MIDI ալիքների միջև հերթով անցնելու համար
  • Եռանիշ լուսադիոդային ցուցիչ
  • DirectLink ռեժիմը կարգավորիչներն ինքնաբերաբար վերագրում է DAW-ի հիմնական պարամետրերին
  • Գործարանային փրեսեթները կարգավորիչները համապատասխանեցնում են տարածված վիրտուալ գործիքների ծրագրերին
  • Համատեղելի է Pro Tools-ի և այլ թվային ձայնային աշխատանքային կայանների հետ
  • Հարվածի ուժգնությանն արձագանքման 4 կոր
  • Ոտնակների երեք մուտք, որոնցից երկուսը նախատեսված են սասթեյն ոտնակների համար
  • Էքսպրեսիայի ոտնակի մուտք
  • MIDI ելք
  • USB միացք՝ համակարգչին միանալու և USB-ից սնուցում ստանալու համար

There are no reviews for this product.

Write a review

Note: HTML is not translated!
Bad           Good