M-Audio StudioPhile BX6 Carbon
Պրոֆեսիոնալ մոնիթորինգ տնային ստուդիայում։ BX6 Carbon-ն օգնում է վստահ ձայնագրել, հետևել կատարմանը և միքսել՝ ճշգրիտ հնչողությամբ ու ակուստիկայի ճկուն կարգավորմամբ։ 6″ հյուսված կևլարե վուֆերն ու բնական մետաքսե գմբեթով 1,25″ թվիթերը կոմպակտ կորպուսում տալիս են հարթ հաճախականային արձագանք, բարելավված ստերեոպատկեր և հստակություն։ Առանձին ուժեղացմամբ 100 Վտ A/B դասի համակարգը համադրում է հզորությունը և քիչ աղմուկը՝ ժամանակակից երաժշտության մոնիթորինգի համար։ BX6 Carbon-ով ստացված միքսը հարմար է տարբեր ունկնդրման միջավայրերի համար։



