M-Audio StudioPhile BX8 D2
M-Audio® BX շարքի ստուդիական մոնիտորներին վստահում են ավելի շատ երաժիշտներ և ձայնագրման մասնագետներ, քան որևէ այլ շարքի։ BX8 D2-ը շարունակում է այս բեսթսելերների ավանդույթը*՝ ներսից և դրսից թարմացված նրբագեղ կառուցվածքով։ Բարձրակարգ մոնիտորներից փոխառված տեխնոլոգիաներն ընդլայնում են հաճախականային տիրույթն ու լսումը դարձնում ավելի բնական։ Հատուկ A/B դասի անալոգային ուժեղացուցիչներն ամբողջ սպեկտրում ապահովում են արտահայտիչ դինամիկա ու տեմբրային ճշգրտություն, իսկ վերջին սերնդի հյուսված Kevlar վուֆերները և ալիքատարներով մետաքսե գմբեթավոր թվիթերները տալիս են հարուստ ու հստակ ձայն։ BX8 D2-ը թույլ է տալիս համադրել առավելագույն ճշգրտությունն ու հաճելի լսումը։



