Mackie CR5 X
CR-X մոնիտորները ստեղծվել են ժամանակակից երաժիշտների, բովանդակություն ստեղծողների, տեսաարտադրությամբ զբաղվողների և այլ օգտատերերի համար։ Աչքի ընկնող տեսքը, ստուդիական որակի ձայնը և հարմար գործառույթները դրանք լավ ընտրություն են դարձնում նրանց համար, ովքեր ուզում են մատչելի գնով պրոֆեսիոնալ հնչողություն ստանալ։
CR շարքի Creative Reference մուլտիմեդիա մոնիտորներն ապահովում են ստուդիական որակի ձայն և իրենց տեսքով լրացնում են ցանկացած աշխատասեղան՝ երաժշտություն գրելիս, բովանդակություն ստեղծելիս կամ սիրելի երգերը լսելիս։ CR-X-ի նրբագեղ դիզայնին առանձնահատկություն են տալիս հղկված մետաղական վահանակն ու ընդգծված ուրվագիծը։ Առաջարկվում են 3-ից 8 դյույմանոց տարբերակներ՝ նաև Bluetooth միացմամբ, ինչպես նաև Bluetooth-ով 8 դյույմանոց սաբվուֆեր։ Կարող եք գտնել հենց ձեր կարիքներին համապատասխան տարբերակը և նորովի լսել երաժշտությունը Mackie CR-X Creative Reference մուլտիմեդիա մոնիտորներով։


