Mackie EM USB
Mackie-ում կարծում են, որ բարձրորակ ձայնը պարտադիր չէ թանկ լինի։ EM-USB կոնդենսատորային USB խոսափողը բարձրակարգ տարբերակ է ուղիղ եթեր վարողների, փոդքաստերների և բովանդակություն ստեղծող այլ հեղինակների համար։ Ներկառուցված ուժեղացման կարգավորիչն ու ականջակալների մոնիտորինգի առանձին պտտակը թույլ են տալիս լսել նույնը, ինչ ձեր լսարանը։ Ձայնն անջատելու կոճակն օգնում է խուսափել փռշտոցի կամ այլ անցանկալի աղմուկի ձայնագրումից։ Ռիհենկի ձայնի մասնագետներին հատկապես դուր է գալիս ներառված սեղանի հենակը, որով գրեթե ցանկացած մակերես կարելի է դարձնել անհատական ստուդիա։ Ամրացրեք հենակը, միացրեք համակարգիչը և սկսեք։ Այդպես բաց չեք թողնի հարցազրույց, երգի նոր գաղափար կամ շրջապատի բնական ձայնը ձայնագրելու առիթը։
Mackie EM-USB կոնդենսատորային USB խոսափողի հնարավորությունները
- USB ելքով անմիջապես միանում է համակարգչին՝ առանց լրացուցիչ արտաքին սարքերի
- Դիմացկուն իրանը նախատեսված է խիստ աշխատանքային պայմանների համար
- Ներկառուցված ուժեղացման կարգավորիչով հեշտ է սահմանել խոսափողի ելքային մակարդակը
- Ականջակալների մոնիտորինգի ելքը՝ մակարդակի առանձին կարգավորիչով, թույլ է տալիս լսել այն, ինչ լսում է ձեր հանդիսատեսը
- Հարմար սեղանի եռոտանիով ցանկացած մակերես կարելի է դարձնել փոքր անհատական ստուդիա
- Ձայնն անջատելու ներկառուցված կոճակը կանխում է անցանկալի աղմուկի փոխանցումը լսարանին



