MXL 440
Մեծ դիաֆրագմայով խոսափողները լայն տարածում ունեն վոկալի և առաջատար ձայնային աղբյուրների ձայնագրման մեջ՝ ցածր աղմուկի և փոքր դիաֆրագմաների համեմատ ավելի շատ ակուստիկ էներգիա ընդունելու շնորհիվ։ MXL 440 մեծ դիաֆրագմայով կոնդենսատորային խոսափողը նախատեսված է վոկալի, լարայինների և հարվածայինների մանրամասներն ու հարուստ տեմբրը որսալու համար։ FET նախաուժեղացուցիչի և բալանսավորված ելքի համադրությունը տալիս է բարձրորակ տեմբր ու քիչ աղմուկ՝ պրոֆեսիոնալ ձայնագրությունների համար։ 440-ը հարմար է տարաբնույթ գործերի և կարող է լրացնել ցանկացած ստուդիա։

Առանձնահատկություններ
- Մեծ դիաֆրագմայով պրոֆեսիոնալ կոնդենսատորային խոսափող
- Հարմար է վոկալի և զանազան գործիքների համար
- FET նախաուժեղացուցիչ և բալանսավորված ելք՝ ցածր աղմուկի համար
- Կարդիոիդ ուղղվածությունն ընդունում է խոսափողի առջևի ձայնը։

