Native Instruments Komplete Kontrol M32
-
$139.00
Native Instruments Komplete Kontrol M32
KOMPLETE KONTROL M32-ն ունի երաժշտություն ստեղծելու համար անհրաժեշտ ամեն ինչ։ Հաճելի հպումով 32 ստեղները հարմար են նվագելու համար և թույլ են տալիս փոքր չափի գործիքով ազատ արտահայտել ստեղծագործական միտքը։ Նորարարական ծրագրային ապահովումը, Smart Play գործառույթներն ու անխափան ինտեգրումը թույլ են տալիս անմիջապես ստեղնաշարից պարզ ու բնական կերպով կառավարել բոլոր գործիքները, էֆեկտները, լուպերն ու սեմփլները։

Ոգեշնչումը կարող է գալ ցանկացած պահի, ուստի մտահղացումը պետք է արագ պահպանել՝ որտեղ էլ լինեք։ KOMPLETE KONTROL M32-ը կարող եք ամենուր պարզապես միացնել ու նվագել։ Այն հեշտ է տեղադրել ու հավաքել և համապատասխանում է թե՛ ձեր աշխատանքի ընթացքին, թե՛ ապրելակերպին։ Եթե ցանկանում եք ճանապարհին թրեքներ ստեղծել կամ փոքր ստուդիա հավաքել, այս ստեղնաշարը հարմար ընտրություն է։ Այն թեթև է ու պատրաստ ճանապարհ ընկնելու. ո՞ւր կտանի ձեզ ձեր երաժշտությունը։



