Nektar Panorama P6
Panorama-ի ստեղնային մեխանիզմում ծանրոցները հավասարակշռում են զսպանակի՝ սեղմելիս աճող դիմադրությունը։ Ստեղնը սահուն է իջնում և երկար նվագելիս չի հոգնեցնում։ Սեղմելու համար անհրաժեշտ ուժն ակուստիկ դաշնամուրների ընդունված միջակայքի ծանր կողմում է։ Դինամիկ տիրույթը նաև շատ ավելի լայն է, քան վերահսկիչ ստեղնաշարերի մեծ մասում, ուստի հնարավոր է ավելի ճշգրիտ կառավարել հարվածի արագության (velocity) թե՛ ցածր, թե՛ բարձր արժեքները։ Զգայունության հինգ կորերից կարելի է ընտրել ձեր նվագելու ոճին համապատասխան արձագանքը։ Ելույթների համար կան միաձայն հետհպում (aftertouch), ձայնի բարձրության սահուն փոփոխման և մոդուլյացիայի անիվներ, ինչպես նաև ոտնային անջատիչի ու էքսպրեսիայի ոտնակի միակցիչներ։

Ամբողջ տեղեկությունը՝ էկրանին
3,5 դյույմանոց գունավոր TFT էկրանը յուրաքանչյուր ռեժիմի կամ ցանկի համար հստակ ցուցադրում է անհրաժեշտ տեղեկությունը։ Անկախ նրանից՝ կառավարում եք Reason-ը, թե Internal ռեժիմում նշանակում եք MIDI հրահանգներ, մանրամասն ցուցադրումը աշխատանքը դարձնում է սահուն և արագ։ Panorama-ն պարզեցնում է վերահսկիչի օգտագործումը․ այն գործողությունները, որոնք այլ սարքերում բարդ ու անհասկանալի են թվում, այստեղ հասանելի են պարզ եղանակով։



