Presonus Eris E7 XT
Eris շարքի ստուդիական մոնիտորները սիրվեցին հենց սկզբից՝ հարթ ու ճշգրիտ հաճախականային արձագանքի, մեծ դինամիկ պաշարով հզոր ուժեղացման և ձայնը սենյակին հարմարեցնելու կարգավորումների շնորհիվ։ Eris E7 XT-ն շարքի կոմպակտ մոդելներից է։ Ավելի խոր բասը և նոր EBM ալիքատարով ստացված ավելի լայն ու վերահսկելի օպտիմալ ունկնդրման գոտին նոր որակ են հաղորդում այս հանրաճանաչ շարքին։

Ստուդիական բարձրախոսներ՝ օպտիմալ լսման լայն գոտով
Eris XT մոնիտորների նոր EBM (Elliptical Boundary Modeled) ալիքի ուղեցույցը մշակել է WorxAudio-ի Հյու Սարվիսը՝ մրցանակակիր CDL բարձրախոսների և բարձր գնահատված R շարքի մոնիտորների հեղինակը։ Այն ավելի լավ է վերարտադրում բարձր հաճախականությունները։ 100 աստիճան հորիզոնական ցրումը լայնացնում է օպտիմալ ունկնդրման գոտին՝ հարմար պայմաններ ստեղծելով խմբով լսելու և աշխատելու համար։ Ուղղաձիգ նեղ ցրումը նվազեցնում է սեղանից անդրադարձները, իսկ մետաքսե գմբեթով թվիթերները հստակ ու արագ են վերարտադրում ձայնի անցումային փոփոխությունները։
Ճիշտ չափված բաս
Eris-ին բնորոշ՝ հյուսված կոմպոզիտից ցածրահաճախական ճառագայթիչը տալիս է հավաք, հստակ ու հարվածային բաս՝ առանց ձգձգված գվվոցի։ Eris E7 XT մոնիտորների ֆազաինվերտորով իրանը նախագծվել է կոմպակտ չափերում առավելագույն բաս ստանալու համար։ Արդյունքում դրանց հաճախականային տիրույթը հասնում է մինչև 42 Հց՝ առանց սաբվուֆերի։



