PRS SE A50E NA
PRS SE A50E-ում թխկու հետևի տախտակն ու կողերը զուգակցված են ամբողջական եղևնու վերին տախտակի հետ՝ ջերմ, խոր հնչողության համար։ PRS-ի հիբրիդային X-աձև և դասական հենաձողերի համակարգը վերին տախտակին թույլ է տալիս ազատ թրթռալ և ձայնը տարածել։ Այդպես A50E-ն ձեռք է բերում թխկե իրանի համար անսովոր ծավալուն, եռաչափ բնույթ։ Angelus Cutaway իրանը հարմար է ինչպես մեդիատորով, այնպես էլ մատներով նվագելու համար։ Ուժեղացուցիչին միացնելիս Fishman GT1 համակարգն ապահովում է դինամիկ ու բնական ձայն, ուստի կիթառը հեշտ է փորձից տեղափոխել բեմ։ Ներքևի սեմիկի տակ տեղադրված ձայնահանը զուգակցված է ձայնանցքում ամրացված նախաուժեղացուցիչին, որտեղ ձայնի և տեմբրի բռնակները հեշտ հասանելի են։ Բարձրակարգ մանրամասներից են ամբողջական եղևնու վերին տախտակը, էբենոսի մատնատախտակն ու կամրջակը, ոսկրե վերին և ստորին սեմիկները, ինչպես նաև PRS-ի թռչնաձև ներդիրներն ու կոթի գլխիկի յուրահատուկ ձևը։ PRS SE շարքի բոլոր ակուստիկ կիթառները մատակարարվում են որակյալ կոշտ պատյանով։


