PRS SE Angelus AX20E
PRS SE AX20E-ում կարմրափայտե հետևի տախտակն ու կողերը զուգակցված են ամբողջական եղևնու վերին տախտակի հետ՝ տաք ու հավասարակշռված տեմբրի համար։ Ավանդական X-աձև ներքին հենաձողերն ապահովում են կայունություն՝ թույլ տալով վերին տախտակին ազատ թրթռալ։ Արդյունքում SE AX20E-ի ընդգծված գրոհը տպավորիչ է թե՛ առանձին նվագելիս, թե՛ խիտ միքսում։ Angelus Cutaway իրանը հարմար է ինչպես մեդիատորով, այնպես էլ մատներով նվագելու համար։ Ուժեղացուցիչին միացնելիս Fishman GT1 համակարգն ապահովում է դինամիկ ու բնական ձայն, ուստի կիթառը հեշտ է փորձից տեղափոխել բեմ։ Ներքևի սեմիկի տակ տեղադրված ձայնահանը զուգակցված է ձայնանցքում ամրացված նախաուժեղացուցիչին, որտեղ ձայնի և տեմբրի բռնակները հեշտ հասանելի են։ Բարձրակարգ մանրամասներից են ամբողջական եղևնու վերին տախտակը, էբենոսի մատնատախտակն ու կամրջակը, ոսկրե վերին և ստորին սեմիկները, ինչպես նաև PRS-ի թռչնաձև ներդիրներն ու կոթի գլխիկի յուրահատուկ ձևը։ PRS SE շարքի բոլոր ակուստիկ կիթառները մատակարարվում են որակյալ կոշտ պատյանով։


