PRS SE Custom 22 Vintage Sunburst
PRS SE Custom 22-ն իր գնի դիմաց բացառիկ հնարավորություններ է տալիս։ Այս որակյալ ամբողջական իրանով էլեկտրակիթառը համադրում է PRS-ին բնորոշ նվագի հարմարավետությունը և երկու PRS 85/15 S համբաքերների կենսունակ տեմբրը։ Երկու կտրվածքով կարմրափայտե իրանն ունի հարմարավետ ուրվագծեր և աչքի ընկնող թխկու վերնամաս։ Wide Thin պրոֆիլով կոթն ունի վարդափայտե մատնատախտակ, 22 լադ և դասական PRS թռչունների պատկերով ներդիրներ։ Նոր ձևավորված գլխիկին Փոլ Ռիդ Սմիթի ստորագրությունն է, որը կիթառին լրացուցիչ հմայք է հաղորդում։ Ռիհենկի կիթառահարները շատ են սիրում PRS SE Custom 22-ը։ Վերցրեք այն, և կհասկանաք՝ ինչու։

PRS-ի նախագծած 85/15 S համբաքերներ
SE Custom 22-ի երկու համբաքերները Փոլ Ռիդ Սմիթի նախագծած 85/15 S ձայնահաններն են։ Մշակված լինելով PRS-ի սկզբնական համբաքերների հիման վրա՝ դրանք հարմար են տարբեր երաժշտական ժանրերի ու նվագաոճերի համար։ Ելքային մակարդակը բավարար է ուժեղացուցիչը զգալիորեն գերբեռնելու համար, իսկ անհրաժեշտության դեպքում դրանք հնչում են մաքուր և մանրամասն։ Այս SE համբաքերների տեմբրը շատ մոտ է Մերիլենդի PRS գործարանում պատրաստվող ամբողջական իրանով ամերիկյան էլեկտրակիթառների ձայնահանների հնչողությանը։
Հարմարավետ PRS Wide Thin պրոֆիլով կոթ
Հենց վերցնեք SE Custom 22-ի Wide Thin պրոֆիլով կոթը, կհասկանաք, թե ինչու է այն տարիներ շարունակ սիրված տարբեր ժանրերի կիթառահարների շրջանում։ Կոթն այն մասն է, որին անմիջապես հպվում է ձեռքը, ուստի դրա ձևն էապես ազդում է նվագի զգացողության վրա։ Փոլ Ռիդ Սմիթը յուրաքանչյուր պրոֆիլ նախագծելիս դա հաշվի է առնում։ Wide Thin-ն հարմար է նրանց, ովքեր Wide Fat-ից ավելի արագ զգացողություն են ուզում՝ միաժամանակ կոթում բավականաչափ փայտ պահելով լավ սուստեյնի համար։



